«Սրբազան պայքարի» գործով նիստը չի կայացել Գալստյանի տանը խուզարկության պատճառով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքարի» գործով օգոստոսի 27-ի դատական նիստը չի կայացել մեղադրյալներից Տիգրան Գալստյանի տանն իրականացվող խուզարկության պատճառով։

Գալստյանի պաշտպանը հայտնել է, որ այս պահին նրա պաշտպանյալի բնակության վայրում խուզարկություն է իրականացվում, ինչի պատճառով նա չի ներկայացել դատարան։ Դատական նիստը հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։

Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարել է, որ մեղադրյալի բացակայության պայմաններում նիստը չի կարող կայանալ։ Նրա խոսքով՝ հաջորդ նիստին Գալստյանից պարզաբանումներ կստանան նրա բնակության հասցեում իրականացված խուզարկության վերաբերյալ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։30-ին։ Դատավորի խոսքով՝ նիստին կներկայանա 7 փորձագետներ։

Գալստյանը «Սրբազան պայքարի» գործով մեղադրվում է իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Ավելի վաղ դատարանը որոշել էր նրա կալանքի ժամկետի ավարտից՝ նոյեմբերի 25-ից հետո, խափանման միջոցը փոխել՝ կիրառելով վարչական հսկողություն և երկրից բացակայելու արգելք։

Վարչական հսկողության շրջանակում Գալստյանը պարտավոր է շաբաթական մեկ անգամ ներկայանալ իրավասու մարմին, չփոխել բնակության վայրը կամ դրա փոփոխության մասին նախապես տեղեկացնել դատարանին, ինչպես նաև չշփվել մյուս մեղադրյալների և նրանց պաշտպանների հետ։ Հսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային սարքի միջոցով։

Leave a Comment