
Իսպանիայում գողացել են Վիլյենայի հայտնի գանձը, որը բաղկացած է ոսկուց, արծաթից, երկաթից և սաթից, պատրաստված 59 նախապատմական առարկաներից։ Գանձը գողացել են Ալիկանտե նահանգի իսպանական Վիլյենա քաղաքի թանգարանից, հայտնում է El País թերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հանցագործները սկզբում փորձել են թանգարան մտնել գլխավոր մուտքով, այնուհետև ներս են մտել անվտանգության համակարգերով կահավորված կողային պատուհաններից։
Վիլյենայի Գանձը համարվում է Պիրենեյան թերակղզում բրոնզի դարաշրջանի ոսկերչական իրերի ամենանշանակալի հավաքածուներից մեկը։ Այն ներառում է 59 առարկա, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 1250 թվականով։ Դրանց ընդհանուր քաշը կազմում է մոտ տասը կիլոգրամ ոսկի։ Գանձը հայտնաբերվել է 1963 թվականին։
Հավաքածուն ներառում է անոթներ, գավաթներ, ապարանջաններ և այլ զարդեր։