«Կարծում եմ՝ տրամաբանությունը հակառակը պետք է լինի, այսինքն՝ ներսից պետք է բխի անվանման փոփոխության անհրաժեշտությունը: Օրինակ, երբ «բարեկեցության» բառն ենք ավելացնում, ամենևին էլ մարդիկ ավելի բարեկեցիկ չեն դառնում: Ճի՞շտ եմ հասկանում՝ որոշել եք որոշակի փոփոխություն մտցնել ռազմավարության մեջ»,- ասաց նա:
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանեց՝ հարցի տրամաբանությունն այլ է, քան զուտ անվանափոխությունը, որովհետև սա ձևական նախագիծ չէ, խիստ բովանդակային է, և անվանման փոփոխությունն իրականում արտացոլում է գործառույթի փոփոխություն:
«Հետևաբար, ԱԳՆ-ի պարագայում գործառույթների նշում պարունակող տողերում ավելանում են այն գործառույթները, որոնք վերաբերելի են միջազգային առևտրի իրականացմանը:
Ինչ վերաբերում է մյուս դիտարկում-հարցադրմանը, ապա, ճիշտ եք, նախարարությունն անվանելով «բարեկեցության»՝ մարդիկ չեն հավակնում միանգամից դառնալ բարեկեցիկ, բայց սա նշանակում է, որ մենք փոխում ենք մեր շեշտադրումը:
Մենք խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության: Մենք զարգացնում ենք զբաղվածության հնարավորությունները, շուկան, ավելի ներդրում ենք անում անձանց մասնագիտական պատրաստվածության և կատարելագործման վրա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ապահովել աշխատանքով:
Սա բնավ չի նշանակում, որ մենք շեղվում ենք մեր հանձնառությունից՝ հաղթահարելու աղքատությունը: Մենք շարունակելու ենք իրականացնել բոլոր այն սոցիալական միջոցառումները, որոնք մինչ այս պահը իրականացվել են»,- ասաց արդարադատության նախարարը:
Կարդացել են
3 անգամ