Կոսովոյում ընթացող ծանրամարտի պատանեկան Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 95 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ, հայտնել է Ծանրամարտի ֆեդերացիան։
Ալեն Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացնելով 142 կգ (արծաթ) և հրում վարժությունում՝ 171 կգ (բրոնզ)՝ երկամարտի 313 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։
Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում ֆիքսելով 133 կգ, իսկ հրում վարժությունում՝ 174 կգ (արծաթ)՝ երկամարտի 307 կգ արդյունքով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր։
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում։
