Ադրբեջանը Մոսկվայում տեղի ունեցածը սադրանք է համարում. ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանը Մոսկվայում տեղի ունեցածը սադրանք է համարում. ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով օգոստոսի 27-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան դիմաց տեղի ունեցած միջադեպը։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ անհայտ անձինք կեսօրին մոտ հյուրատան դիմաց տեղադրել են Ադրբեջանի դեմ ուղղված «սադրիչ պատկերներ»։

«Չի բացառվում, որ այս անընդունելի սադրանքը, ադրբեջանա-ռուսական հարաբերությունների արհեստական լարումից զատ, վերջին շրջանում ռուսական մի շարք ԶԼՄ-ներում Ադրբեջանի դեմ իրականացվող կեղտոտ և աչառու արշավի մաս է կազմում։

Ադրբեջանական կողմը Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին կոչ է անում անհրաժեշտ իրավական գնահատական տալ նման սադրիչ գործողություններին, ապահովել միջադեպի մանրակրկիտ հետաքննությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment