Պետերբուրգում ավտոբուսների բախման հետևանքով 12 մարդ տուժել է

Պետերբուրգում ավտոբուսների բախման հետևանքով 12 մարդ տուժել է

Սանկտ Պետերբուրգում երկու ավտոբուսների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 12-ի, նրանցից 10-ը հոսպիտալացվել են: Քաղաքի տրանսպորտի կոմիտեի նախագահ Դենիս Մինկինն իր անձնական վերահսկողության տակ է վերցրել վթարի հանգամանքների պարզումը. հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Նախնական տվյալներով՝ տեխնիկական օգնության սպասող թիվ 330 ավտոբուսին բախվել է թիվ 326 երթուղով ընթացող ուղևորատար տրանսպորտը: Բախման հետևանքով, նախնական տեղեկություններով, տուժել է 12 մարդ: 10-ը հոսպիտալացվել են», — ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայրում աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները: Կատարվածի փաստով ծառայողական քննություն է սկսվել: Կուսումնասիրվեն վթարի բոլոր հանգամանքներն ու պատճառները:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment