Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում

Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներում առկա իրերը հանելու, տեղափոխելու համար: Երեկ եկել են ենթադրաբար թաղապետարանի…

Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներում առկա իրերը հանելու, տեղափոխելու համար: Երեկ եկել են ենթադրաբար թաղապետարանի աշխատակիցներ, ասել են, որ այդ տարածում 13 հատ կրպակ պետք է ապամոնտաժել: Մարդիկ դժգոհ են, նյարդային, ասում են որ նման դեպքերում պետք է նախ պատշաճ տեղեկացվեն, ծանուցվեն, հետո գոնե մի քանի օր ժամանակ ունենան, որպեսզի կարողանան իրերը նորմալ տեղափոխել:

կր.jpg 226.69 KB

Ավրորանյուզին քաղաքապետի մամուլի խոսնակն ասաց, որ ապամոնտաժման մասին որոշումը կարող ենք գտնել Երեւանի քաղաքապետերանի պաշտոնական կայքում՝ քաղաքապետի որոշումներ բաժնում, որը հրապարակվել է 2026թ-ի օգոստոսի 26-ին:

Դրանում մասնավորապես նշվում է. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի հ. 24 շենքի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ իրականացվել է մետաղական շինության (կրպակ) կառուցման աշխատանքներ, որով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:

Երեւանի քաղաքապետարանի խոսնակին Աջափնյակ վարչական շրջանից հայտնել են, որ ծանուցումներն օրենքի շրջանակում ուղարկում են 10-ը օր առաջ, սա բավականին երկար ժամանակ է, որ տնտեսվարողները հասցնեն հավաքել իրերը: Եթե ինչ որ բան չեն կարողանում կամ հասցնում, արդեն բուն ապամոնտաժման ընթացքում 1-2 ժամ են տալիս, որպեսզի վերջնական ազատեն տարածքը:

Ավրորանյուզի հետ զրույցում կրպակի սեփականատերը նշում է, որ այն գնել է 2009թ-ին, բոլոր հին թղթերը պահպանվում են: Այնուհետեւ 2010 թ-ին թաղապետարանից կնիքով որոշում են տվել սեփականատիրոջը, որ իրենք դեմ չեն, որ կրպակում գործունեություն ծավալելու համար: Այդ փաստաղթով ներկա սեփականատերը ԱՁ է բացել, նաեւ պայմանագրեր կնքել լույսի, ջրի, կոյուղու համար: Սեփականատերը մեզ հետ զրույցում նշում է, կրպակը տեղադրվել է դեռ խորհրդային տարիներին, անգամ ճարտարապետի ստորագրությամբ փաստաթուղթ ունեն, թե ինչ տեսքով պիտի լինի կրպակը:

կրպ.jpg 242.3 KB

Մեր հարցին, թե ապամոնտաժման որոշումը կարդացել է, տեղյակ է, կրպակի սեփականատերն ասում է, որ իրեն ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրել, քանի որ մտավախություն ունեն, որ կդիմի դատարան: Կապամոնտաժեն, կավարտեն, որոշումը կտրամադրեն:

Դեռ նախորդ տարի 2025թ-ին որոշում ընդունվեց «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Azdarar.am-ում ծանուցման տեղադրման 7-րդ օրը քաղաքացին կհամարվի պատշաճ ծանուցված:

Եւ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Նախ մեր երկրի հազարավոր քաղաքացիները դժվար թե ամեն օր մուտք գործեն Azdarar.am կամ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայք, իմանալու իրենց սեփականության կամ վարձակալության տակ գտնվող տարածքների հետ կապված ինչ որոշում է կայացվել: Ի դեպ Azdarar.am մտնելու համար նաեւ նույնականացում է անհրաժեշտ, ու քանի մարդ այս կերպ տեղեկություն կճշտի, դժվար է ասել: Մեր խորին համոզմամբ, շատ քչերը: Հազարավոր քաղաքացիներ անգամ գաղափար էլ չունեն, եւ դա նորմալ է, որ չգիտեն թե որ տարածքն է համարվում համայնքի սեփականություն: Պատկան մարմինների պարտականությունն է, որպեսզի քաղաքացիների, տնտեսվարողների համար գոնե լրացուցիչ խնդիրներ չստեղծեն, որովհետեւ սրանք խոշոր, կամ գերխոշոր բիզնեսներ չեն:

 Մարդիկ ունեն փոքրիկ հնարավորություն իրենց օրվա հացը վաստակելու:

կրպա.jpg 253.75 KB

Տպավորություն չստեղծվի թե մենք կողմ ենք ապօրինությանը, կամ ապօրինի կառույցներին: Բայց Օրինականությունը սկսվում է պատշաճ ծանուցումից ու մարդկային հարգանքից:

Leave a Comment