Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ



Aysor.am-ը գրում է.


ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին տեղեկանում ենք Aysor.am-ից:


Հիշեցնենք՝ դատարանն այսօր բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք, որ շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց: Կալանքի միջնորդության քննությունը շարունակվել է առանց նրա:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment