Միքայելյան Սասունը յուղ է լցրել հայ -ռուսական հարաբերությունները մոխրացնող կրակին



Պատգամավոր դառնալուց շաբաթներ հետո ԱԺ ամբիոնին մոտեցած Միքայելյան Սասունն ընդգծված հակառուսական հայտարարություն է արել. ծոցագրպանից հանել է մի թուղթ ու փորձել է իբր բացահայտել Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին. նախապես կասկածի տակ դնելով իր կողմից կարդացվող տեքստի իսկությունը՝ նա ընթերցել է ադրբեջանական շաբատաթերթին  Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա և ռուսական իշխանությունների, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի հայտնի քննադատ Լիտվինենկոյի տված հարցազրույցից մի հատված, որտեղ նա պնդել էր, թե տեռորը կազմակերպվել էր ГРУ-ի կողմից՝ կանխելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագրի ստորագրումը:
 
Սասունը, իհարկե, Ամերիկա չի բացահայտել. տասնամյակներ շարոնակ Հայաստանում շրջանառվել է հենց Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածը, որի պոպուլյարիզացիայի հարցում փոքր չէ նաև նույն Նիկոլի դերը: Ի դեպ՝ կարևոր է ընդգծել, որ Լիտվինենկոյի վարկածից բացի կար ու կա  նաև հակառակ տեսակետը, ըստ որի՝ Հոկտեմբերի 27-ը կազմակերպվել է թուրք-արևմտյան տանդեմի կողմից՝ պայմանավորված Վազգեն Սարգսյանի՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման վերաբերյալ ունեցած խիստ նեգատիվ վերաբերմունքով. սպառնացել էր, որ կպայթեցնի այն:
 
Բայց այստեղ այս խնդիրը բոլորովին այլ է. ինչո՞ւ է Սասունը նման ընդգծված հակառուսական բովանդակության ելույթ ունենում ԱԺ ամբիոնից, ռուսների հետ հարաբերությունների սրացման հաջորդ՝ շատ ավելի սուր փո՞ւլն է մեկնարկում, իսկ հետևանքնե՞րը, դրանց մասին ո՞վ պետք է մտածի:
 
Նիկոլի կողմից դրսևորվող ներկայիս վարքը,  շարունակական կալանավորումները թերևս պետք է դիտարկել նաև այդ կոնտեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment