Ռոբերտ Քոչարյանին տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. փաստաբան

27 Օգոստոսի, 2026

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 26-ին, շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց. կալանքի միջնորդության քննությունը շարունակվել էր առանց նրա ներկայության:

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. փաստաբան

Leave a Comment