ՌԴ-ն Ռումինիայի դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատա է հայտարարել

ՌԴ-ն Ռումինիայի դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Ռուսաստանը Մոսկվայում Ռումինիայի դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատա է հայտարարել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի վարչություն է հրավիրվել Ռուսաստանում Ռումինիայի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան, որին հանձնվել է նախարարության նոտա՝ Մոսկվայում Ռումինիայի դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Այս քայլը պատասխան է ավելի վաղ ռումինական կողմի ընդունած՝ որևէ հիմնավորում չունեցող որոշմանը՝ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատ հայտարարելու վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment