ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։
«Երևանի գործողությունները հակասում են Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանելու մասին նրա հայտարարություններին»,- ասել է նա։
Ըստ Զախարովայի. «Հայաստանում բռնաճնշումներ են իրականացվում ՌԴ-ի հետ ավելի ամուր հարաբերություններ պաշտպանող քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ, և ԵՄ-ն չի արձագանքում դրան։ Մոսկվան կարծում է, որ ԵՄ-ն օգտագործում է Հայաստանը, նրա ներուժը և քաղաքացիներին՝ Ռուսաստանին հակազդելու համար»։
