Մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն. Փաշինյան (Video)



«Ես մեկընդմիշտ հայտարարել եմ, որ եթե ՀՀ քաղաքացիները համարում են, որ սխալ է տեղի ունենում և պետք է կանգնեցնեն ինձ, իրենք իրավունք ունեն հեղափոխություն անեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտրակմանը որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրում են վաղաժամությունն անցած մեղադրանքով։


Լրագրողը նաև նկատեց, որ եթե Փաշինյանը պետք է հրահանգի, իսկ իրավապահները կատարեն, ապա ինչու է հսկայական գումարներ հատկացվում ուժային ուռճացված համակարգը պահելու համար։


 Շարունակելով իր միտքը՝ Փաշինյանն ասաց. «Թող հանուն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, Գագիկ Ծառուկյանի և մյուսների՝ Կալուգացի օլիգարխի և Սերժ Սարգսյանի վաստակի համար ՀՀ քաղաքացիները եթե համարում են, որ պետք է պաշտպանեն իրենց ազնիվ վաստակը, թող դուրս գան փողոց և պաշտպանեն։ Ամենայն հարգանքով և լրջությամբ եմ ասում՝ մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն և բերեն իրենց սիրելի և ազնվագույն, իրենց սիրելի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին և տեղավորեն էս կառավարման շենքերում,  մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment