
«Կարծում եմ՝ խիզախ բան է անում Աննան»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բռնությունների վերաբերյալ Աննա Հակոբյանի կոչերին և այդ թեմայով հարցազրույցներ վարելու մտադրությանը։
«Մեր երկրի զարգացման հիմնական ներուժը կանայք են, պետք է կարողանանք նրանց պաշտպանել բռնությունից․․․ Մենք պետք է առերեսվենք այս խնդրի հետ․․․ Հիմա Աննան է խոսում բռնության մասին, դրա համար փորձ է արվում այլ մթնոլորտ տեղափոխել․․․ Թող բոլորը խոսեն, բայց ճշմարտության լեզվով խոսեն»,- նշեց Փաշինյանը։