Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ընդգծել է, որ «հանուն Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Կալուգացի օլիգարխի և Սերժ Սարգսյանի վաստակած ազնիվ վաստակի համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե համարում են, որ պիտի պաշտպանեն նրանց ազնիվ վաստակը», կարող են փողոց դուրս գալ։
«Ամենայն հարգանքով և լրջությամբ եմ ասում։ Մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից, բերեն իրենց սիրելի և ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին։ Բերեն տեղավորեն այս կառավարման շենքերում, մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն»,- նշել է նա և ընդգծել, որ համաձայն է այդ սցենարի հետ՝ շեշտելով, որ ժողովրդի որոշումը իր համար ընդհանրապես քննարկման ենթակա չէ։
