Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ։ Սա է քաղաքական խնդիրը։ Ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Քոչարյանը, Ծառուկյանը…
Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ։ Սա է քաղաքական խնդիրը։
Ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը պետք է ապրեն թոշակով և իրենց օրինական եկամուտներով:
Սա պետության հարցն է, և քաղաքական հարցը սա է։ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ։ Սա է քաղաքական խնդիրը։
Ինչո՞ւ, որովհետև իրենք պետք է ապրեն թոշակով և իրենց օրինական եկամուտներով, իսկ ինչ ապօրինի ձեռք են բերել՝ հատիկ առ հատիկ, լումա առ լումա, սենթ առ սենթ, քյաբաբ առ քյաբաբ, պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին»
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի բնակարանում իրականացված խուզարկությանը, որի ժամանակ տանն անչափահաս երեխաներ են եղել, Փաշինյանը նշել է․
«Եթե գիտեիք, որ գալու են, երեխաներին ինչո՞ւ չէիք տարել տատիկ-պապիկի տուն։ Թե՞ շոու էր պետք՝ երեխաներին զենքայնացնելու համար»։