ՀՀ քաղաքացիների երեխաները «հյուր-աշակերտի» կարգավիճակով կկարողանան սովորել Թուրքիայի կրթական հաստատություններում, հայտնել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները տեղեկացրել են Ստամբուլի հայկական դպրոցներում հայ աշակերտների ընդունելության արգելքի և նրանց ուսումը թուրքական դպրոցներում շարունակելու մասին։
Համաձայն Պոլսո Հայոց Պատրիարքարանի և համայնքային տվյալների՝ Թուրքիայում հայ համայնքի (հայտարարված/մկրտված բնակչության) թիվը մոտ 50,000 է։ Ըստ Հայ թերթի տվյալների Թուրքիայում 16 հայկական կրթօջախ է գործում, որտեղ մոտ 2600 հայ աշակերտ է սովորում։
