
Ֆրանսիայի Կան քաղաքում մեքենան դիտավորյալ մխրճվել է երկաթուղային կայարանի մոտ տրամվայի սպասող մարդկանց ամբոխի մեջ, երկու մարդ զոհվել է, ևս շուրջ 10-ը տուժել են, հայտնում է ici ռադիոկայանը։ Կասկածյալը Ռուսաստանում ծնված 26-ամյա տղամարդ է, որը դեպքի վայրից փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ ձերբակալվել է։
Իշխանությունների հայտարարության համաձայն՝ տեղի ունեցածը ահաբեկչություն չի եղել։ Դատախազությունը հետաքննություն է սկսել՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։
Գործին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ քննիչները կարծում են, որ հանցագործի արարքի ամենահավանական շարժառիթը վիճաբանությունից հետո վրեժն է, հայտնում է ռադիոկայանը։
??❌️??Russian-Born Man Drives Car into Crowd in France
In Caen, France, a 26-year-old man deliberately drove into a group of pedestrians near the railway station, killing two people and injuring around 10 others, several critically.
The suspect fled the scene but was later… pic.twitter.com/Ycv4TFfNWv
— Karl 12½1/4❾¾™ (@Carolus_XII_Rex) August 27, 2026