ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել – Նորություններ 27.08.2026

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Խորապես վշտացած ենք Նեպալում և Չինաստանում մոլեգնող սարսափելի ջրհեղեղների լուրերից, որոնց հետևանքով կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին և աղոթում բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ- ի՝ X-ի միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ:

Leave a Comment