«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Գոռ Պատվականի Վարդանյանը։
Ըստ կառավարության որոշման՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 29-ին։ Մրցույթին մասնակցել է 3 հավակնորդ, իսկ հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա է եղել խորհրդի 20 անդամներից 18-ը։
Մրցույթի արդյունքում՝ հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ՝ 18 կողմ ձայնով, տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Պատվականի Վարդանյանն ընտրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով։
