Մենք Հայաստանը չենք ցույց տալիս, այլ՝ պատմության մեր ընկալումները․ Նիկոլ Փաշինյան

Մենք Հայաստանը չենք ցույց տալիս, այլ՝ պատմության մեր ընկալումները․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում կան մարդիկ, որոնք Երևանից և դրա մերձակայքից զատ, չեն եղել այլ վայրերում․

«Սա կարևոր նրբություն է, որը կապ ունի պետության և իրական Հայաստանի գաղափարախոսության հետ, քանի որ եթե իր երկիրը մարդն իրականում չի տեսել… Սա զգացողության շատ կարևոր փոփոխություն է, և մենք պետք է խրախուսենք, որ մարդիկ ասեն՝ գուցե այսօր գնանք Կապան և այլ վայրեր»: Նա հավելել է, որ հատկապես այսօր սարսափազդու բաներ են խոսում Կիրանցի մասին, այնինչ կարող են գնալ ու տեսնել․

«Գնան Կիրանց, տեսնեն՝ մարդիկ սարսափազդու՞ պայմաններում են ապրում, թե՞ ոչ»: Նա հարցադրել է՝ ինչո՞ւ ենք անընդհատ երազում արտասահմանյան վայրերի մասին, երբ Հայաստանը չենք տեսել․

«Մեր հեռուստատեսությամբ Հայաստանը ցույց չեն տալիս, ոչ էլ մեր գրքերում է գրված։ Մենք Հայաստանը ցույց չենք տալիս, ցույց ենք տալիս պատմության մեր ընկալումները»,- ասել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment