«Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՝ Դատախազության շենքի դիմաց ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՝ Դատախազության շենքի դիմաց

«Մայր Հայաստան» կուսակցության անդամներն ու համախոհները՝ հաջակցություն կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակից Արեգնազ Մանուկյանի, հերթական բողոքի ակցիան են կազմակերպել՝ այս անգամ Դատախազության շենքի դիմաց։
«Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ, որտեղ իշխանությունը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին քրեական հետապնդումների, կալանավորումների և ճնշումների միջոցով։
Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ։ Սա վերաբերում է յուրաքանչյուրին, ով այսօր կամ վաղը կարող է ունենալ իշխանությանը հակառակ քաղաքական դիրքորոշում։
Այս ակցիան մեր հստակ քաղաքական ուղերձն է՝ Հայաստանում քաղաքական պայքարը պետք է ընթանա քաղաքական դաշտում, ոչ թե բանտերում և դատարաններում», – ավելի վաղ հայտնել էին կուսակցությունից։

«Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՝ դատախազության դիմաց

Leave a Comment