
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
28–ամյա Տաթևիկ Մարտիրոսյանն իրավաբան է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին: