Երևանի Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում տուրբոմղիչի անսարքության պատճառով հրդեհ է բռնկվել, հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։30-ի սահմաններում, ուղևորներն տարհանվել են, տուժածներ չկան, նշել են ընկերությունից։
Կրակի բռնկումից հետո գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմատ համակարգը, օգտագործվել են նաև ավտոբուսում առկա կրակմարիչները։ Հրդեհը 3-5 րոպեում մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով։
Անվտանգության ապահովման նպատակով դեպքի վայր է մոտեցել նաև 911 ծառայության խումբը։
