Մահացել է ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը – armeniatoday.am

Կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը: Տեղեկությունը հայտնել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

Գասպարյանն իր երկարամյա մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի հետք է թողել հայ թատերարվեստի և արվեստի կրթության զարգացման գործում։

«Թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը պետք է սնել, այն չի կարելի անտարբերության մատնել, արտադրամասի վերածել: Արվեստն առանձնահատուկ երևույթ է, և նրանում գտնվող մարդն ինքնին յուրահատուկ է: Երբ թատրոնում վերանում է փորձարկումը, այն մեռնում է»,- արտիստի խոսքերն է մեջբերել բուհը։

Գասպարյանը բեադրել է «Փիրոսմանի», «Հորովել», «Երեկո», Ա. Դուդարև, «Մարդակերները», «Շիկացած սիրեկանը», «Անբան Հուռին», «Տարտյուֆ» ներկայացումները։ Խաղացել մի շարք կինոներում։

Լեհական դրամատուրգիայի միջազգային փառատոնի առաջին մրցանակակիր է, Հայաստանի արվեստի վաստակավոր գործից է, ՀԳԹՄ «Արտավազդ» մրցանակակիր։

Մահվան պատճառները չեն նշվում։

Leave a Comment