Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 20 ամենահարուստ կանանց 2026 թվականի վարկանիշը։ Ցուցակը հինգերորդ անգամ գլխավորել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։ Մեկ տարվա ընթացքում Կիմի կարողությունը 7,1…
Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 20 ամենահարուստ կանանց 2026 թվականի վարկանիշը։ Ցուցակը հինգերորդ անգամ գլխավորել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։
Մեկ տարվա ընթացքում Կիմի կարողությունը 7,1 մլրդ դոլարից նվազել է մինչև 5 մլրդ դոլար։ Այսպիսով՝ նա կորցրել է ավելի քան 2 մլրդ դոլար։
Forbes-ի գնահատմամբ՝ կարողության նվազումը կապված է ֆոնդային շուկայի անկման, ինչպես նաև Wildberries-ի պահեստների ուղղությամբ ուկրաինական հարձակումների հետ։
Չնայած զգալի կորուստներին՝ Տատյանա Կիմը մեծ տարբերությամբ շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահարուստ կինը։
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Ելենա Բատուրինան է, որի կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ դոլար։
Ընդհանուր առմամբ, Forbes-ի ցուցակում ընդգրկված Ռուսաստանի 20 ամենահարուստ կանանց կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել է ավելի քան 6 մլրդ դոլարով։