Նեպալում ջրհեղեղից զոհերի թիվն աճել է

Նեպալում ջրհեղեղից զոհերի թիվն աճել է

Նեպալում երեկ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 162 մարդ, հարյուրավոր անձինք, այդ թվում՝ շուրջ 500 օտարերկրացի, համարվում են անհետ կորած։

Չինական ԶԼՄ-ները հայտնել են ավելի քան 550 անհետ կորածի մասին, որոնցից 260-ը օտարերկրացիներ են։ Աղետալի ջրհեղեղի պատճառ կարող էր դառնալ սառույցի հսկայական կտորը, որն ընկել է լեռնային գետը։

Այն շրջանը, որտեղ տեղի է ունեցել տարերային աղետը, այնքան էլ հանրաճանաչ չէ կազմակերպված տուրերի համար։ Այնուամենայնիվ, տարվա այս եղանակին Նեպալում հատկապես շատ են բուդդայական և հինդուիստ ուխտավորները։

Ինչպես պարզաբանում է Դելիում BBC-ի թղթակից Ապարնա Ալլուրին, աղետի շրջանում են գտնվում ուխտագնացության երկու վայրեր, որոնք պաշտում են և՛ հինդուիստները, և՛ բուդդայականները, և՛ ջայնիստները. դրանք են Մանսարովար լիճը Տիբեթում գտնվող Կայլաշ լեռան մոտ (չինական կողմում) և Գոսայկունդա լիճը Նեպալում (Ռասուվայի շրջանում)։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment