Ճապոնացի ավանգարդիստ նկարչուհի Յայոի Կուսաման մահացել է 98 տարեկանում։ Այս մասին հայտնել է նրա ստուդիան։
«Խորը վշտով հայտնում ենք, որ Յայոի Կուսաման մահացել է 2026 թվականի օգոստոսի 14-ին Տոկիոյի հիվանդանոցում՝ 97 տարեկան հասակում»,- ասվում է հաղորդագրությունում։
Կուսաման ճապոնական ժամանակակից արվեստի աշխարհի ամենավառ և ճանաչված ներկայացուցիչներից մեկն էր։ Նա ծնվել է 1929 թվականին Մացումոտո քաղաքում և իր առաջին աշխատանքները ստեղծել է Ճապոնիայում։ 1957 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է տարբեր ժանրերում։ 1973 թվականին Կուսաման վերադարձել է Ճապոնիա։
Ամբողջ աշխարհում հայտնի են նրա՝ կետավոր նախշերով ստեղծագործությունները, որոնք նա ստեղծել է հալյուցինացիաների ազդեցությամբ։ Նկարչուհու աշխատանքները պարբերաբար ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, իսկ 2017 թվականին Տոկիոյում բացվել է նրա ստեղծագործություններին նվիրված թանգարան։
Կուսամայի ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ սև կետերով զարդարված մեծ ոսկեգույն դդումը, գտնվում է ժամանակակից արվեստի կղզի համարվող Նաոսիմայում։