Խառնաշփոթ գործեր

Խառնաշփոթ գործեր

27.08.2026 | 00:06

Հանդարտության ու վստահության մեջ

պիտի լինի քո զորությունը:

Ապրե՛ք այս զորավոր զգացումը. ապավինեք Ի՛նձ: Չէ՞ որ հավատարիմ լինելով` առաջնորդում եմ ձեզ ապահովաբար: Հավատո՞ւմ եք Ինձ` ձեր Վարդապետին, որ կատարված բաների միակ նպատակը ձեր աղոթքներին պատասխանելն է: Հիշեք, որ Ես Գերագույն էակն եմ, ով գիտե ամեն բան և ում իրավասության տակ է գտնվում ամեն ինչ:

Ձեր գործերը` իրենց խառնաշփոթ վիճակով, իրենց դժվարություններով, իրենց անպարզությամբ ուղղակի հանձնեք Իմ ձեռքը. Ես արդեն միջոցներ եմ գործադրում` վերջ տալու անկայունությանն ու աններդաշնակությանը:

Իմացե՛ք, որ բժշկելու ժամանակ, Ես ավելի մեծ ցավ չեմ պատճառի, քան հիվանդին բժշկող բժիշկը: Այս գործերը անելիս Ես մեծ քնքշություն են դնում նրանց մեջ:

Մեկնաբանություններ

Leave a Comment