2018 թվականից սկսած’ ամեն օր սա եղել է սպասելի, ու դրա վառ ապացույցն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը 4-րդ անգամ է ազատազրկվում: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, լրագրողների հետ զրույցում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:
«Իրավական գործընթաց չկա: Առաջ հեռախոսով փսփսալով, թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ Աժ ամբիոնից. կարող էին հենց Փաշինյանի ԱԺ այդ ելույթից հետո ասել՝ սա կալանքի որոշում է ու կալանավորեին», — նշել է Միկոյանը: