Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հուլիսին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունների երեք…
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հուլիսին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունների երեք տարբերակ՝ դիվանագիտություն, ռազմական գործողություն և Թեհրանի նկատմամբ «պաշարման խստացում»։
Երրորդ տարբերակը նա կապում է Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների նոր ընդլայնված արշավի հետ՝ միաժամանակ կասկած հայտնելով Իրանի հետ որևէ համաձայնության հասնելու հնարավորության վերաբերյալ, գրում է The Times of Israel-ը։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը պատրաստ կլինի պաշտպանել իրեն, եթե Իրանը հարձակվի։