Ես երբեք չեմ ուրախանում մարդկանց կալանքով ինչպես ոմանք, և շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ, նրա նկատմամբ չկա նման գործընթաց: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ…
Ես երբեք չեմ ուրախանում մարդկանց կալանքով ինչպես ոմանք, և շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ, նրա նկատմամբ չկա նման գործընթաց: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ի պատասխան հարցի, պատգամավորն ընգծել՝ չի կարծում, թե ՀՀ 3-րդ նախագահի թիմը ուրախ է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, իսկ շահարկվող խոսակցությունների վերաբերյալ, թե ինչու՞ ոմանք կալանավորվել են, ոմանք՝ ոչ, Քոչարյանը պատասխանել է.
«Այդ մասին չեմ մտածում, և ինձ մոտ հարց չի առաջանում»,-ասել է Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։