Երևանի Մյասնիկյան պողոտայում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ – armeniatoday.am

Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ ժամը 21։20-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ ՆԳՆ-ից հավելել են, որ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Leave a Comment