
Խոսրովի անտառի ֆեյսբուքյան էջը հրապարակել է բնության հերթական ուշագրավ կադրը՝ գորշ արջը կրկին ֆոտոթակարդի առջև։
Գորշ արջը արգելոցի ամենախոշոր գիշատիչ կենդանին է։
Այն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում։