Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննվի ժամը 20։30-ին․ հայտնի է դատավորի անունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցի քննությունը կսկսվի այսօր՝ ժամը 20։30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արամ Օրբելյանը։…

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցի քննությունը կսկսվի այսօր՝ ժամը 20։30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ միջնորդության քննությունը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Հիշեցնենք՝ Քոչարյանը ձերբակալվել էր օգոստոսի 25-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա ինքնազգացողությունը վատացել էր, արձանագրվել էր զարկերակային բարձր ճնշում, ինչից հետո նա տեղափոխվել էր բժշկական հաստատություն։

Անհրաժեշտ հետազոտություններից հետո Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ կքննվի նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

Leave a Comment