Ազգային ժողովում ձևավորվել է Պատգամավորական էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողով։ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հաստատել է դրա կազմը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube ալիքում։
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, իսկ տեղակալ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է խորհրդարանական երեք խմբակցությունների 10 պատգամավոր։
Օգոստոսի 10-ին ԱԺ-ում առաջարկվել էր ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով 10 անդամից բաղկացած ժամանակավոր հանձնաժողով՝ երկու տարի ժամկետով։ Նախագծով նախատեսվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 5, «Ուժեղ Հայաստանը»՝ 3, իսկ «Հայաստանը»՝ 2 անդամ։
Նախաձեռնության հեղինակ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել էր, որ հանձնաժողովի շնորհիվ կձևավորվի պատգամավորների վարքագծին վերաբերող հարցերի քննության համար թափանցիկ և հաշվետու հարթակ։
