
«Ռոբերտ Քոչարյանը բերվել է դատարան, որովհետև կալանքի միջնորդությունը և ձերբակալված անձը միաժամանակ պետք է ներկայացվեն դատարան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Օրբելյանը։
Նա նաև հայտնեց, որ գրծը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին, այն կքննվի այսօր 20․30-ին։
«Նյութերը նոր ենք ստացել, չենք հասցրել ծանոթանալ»,- հավելեց փաստաբանը՝ նաև ընդգծելով․ «Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանեն կալանքի»