Ծանրորդ Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Կոսովոյում ընթացող Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը երկամարտում գրանցել է 212 կգ արդյունք և նվաճել արծաթե մեդալ, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Պոկում վարժությունում նա երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 90, 95 և 97 կգ՝ դառնալով ոսկե մեդալակիր։ Հրումում Առաքելյանը բարձրացրել է 110 և 115 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը։

Ավելի վաղ նույն առաջնությունում Տիգրան Ավետիսյանը դարձել էր չեմպիոն, իսկ Հայկ Մովսիսյանը, Արթուր Պետրոսյանը և Սամվել Ադիբեկյանը՝ փոխչեմպիոններ։ Գրիգոր Աղավելյանը հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ էր նվաճել։

Leave a Comment