
Աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, դատարանի բակում լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` իր որդուն առաջադրված սպանության պատվերի մեղադրանքի մասին։
«Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի, այն ժամանակ կիմանանք։ Իմ որդուն ով ճանաչում է, բոլորը գիտեն, որ ինքն էդ որակի մարդ չի»,–ասաց Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից պատվիրված սպանության դեպքը: Նա ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է: