Ղազարյան Թագուշն ակամայից խայտառակել է ՔՊ-ական ապազգային քաղաքականության ողջ սնանկությունը



Հարցին՝ կա՞ն երաշխիքներ, որ  այսքան զիջումներից հետո  Իլհամը չի շարունակի այն քաղաքականութունը, որը վարում է 30 տարի շարունակ, «փխրուն սիրտ» ունեցող ՔՊ-ական Ղազարյան Թագուշը պատասխանել է՝ ասելով. «Դա մի քայլանոց գործողություն չի. չի լինելու այնպես, որ մենք մի քայլ անենք, ու դրանից հետո աշխարհում ամեն ինչ իդեալական դառնա»:
 
Թագուշն ակամա խայտառակել է ՔՊ-ական ապազգային քաղաքականության ողջ սնանկությունը. լեգիտիմացրել է առանց հակադարձ քայլերի կամ երաշխիքների իրականացվող միակողմանի նահանջի քաղաքականությունը՝ակնարկելով,որ դա երբեք չի ավարտվելու, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, որ միջազգային հարաբերություններում որևէ զիջում արվում է հստակ, ամրագրված փոխզիջման կամ անխախտելի երաշխիքի դիմաց: Թագուշի պնդումը վկայում է այն մասին, որ Նիկոլի զիջումները ոչ թե հանուն կայուն ու երաշխավորված խաղաղության են, այլ ընդամենը կարճաժամկետ խաղաղություն «քերելու»՝ մինչև հաջորդ խոշոր էսկալացիան:
 
Մյուս կողմից այս իրավիճակի ամենամեծ վտանգավորությունն այն է, որ եթե զիջումները չեն ծնում երաշխիքներ,  ապա ինքնաբերաբար ձևավորվում է անվերջ պահանջների մի արատավոր շղթա, որտեղ Իլհամի ախորժակը գնալով մեծանալու է: Այսինքն՝ թուրքերն ինչ ուզեն, Նիկոլը տալու է ու ասելու է, որ տալիս է, որպեսզի պատերազմով Հայաստանը չվերցնեն:
 
Եվ կա՞ մեկը, ում լեզուն կպտտվի այս իրավիճակը խաղաղություն անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment