Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն անդրադարձել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռաթքլիֆի և Վատիկանի դիվանագիտական ծառայության ղեկավար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ նույն օրը…
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն անդրադարձել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռաթքլիֆի և Վատիկանի դիվանագիտական ծառայության ղեկավար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ նույն օրը Մոսկվա կատարած այցերին։
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի գնահատմամբ՝ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթրքլիֆի և Վատիկանի դիվանագիտական ծառայության ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի՝ միևնույն օրը Մոսկվա այցելելու փաստը վկայում է նրանց փորձագետների որակի մասին։
«Ես այստեղ տեսնում եմ միայն փորձագետների որակի վկայություն», – ասել է Գրուշկոն՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի լրագրողի հարցին այցելությունների միջև որևէ կապի մասին։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Գալագերի հետ։ Նա հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Վատիկանը «ավելի վճռական պատասխան» կտա Կիևի կողմից կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու (ՈՒՈՒԵ) դեմ իրականացված կամայական գործողություններին։ CBS-ը, հղում անելով անանուն աղբյուրների, պնդել է, որ ԿՀՎ տնօրենը այցելել է Մոսկվա հանդիպումների համար։