«Մենք որևէ իմաստով չենք պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ՝ լինի դա քաղաքական, տնտեսական կամ այլ հարաբերությունների ոլորտում։
Կցանկանայինք, որ ռուս գործընկերները ըմբռնումով մոտենային մեր իրավիճակին, որովհետև մենք չենք պատրաստվում մնալ տնտեսական և ռազմական փակուղում։ Մեզ այլընտրանքներ են պետք։ Խոսքը մեր երկրի գոյության մասին է, սա հարց է, որը կասկածի տակ չի դրվում։ Մենք պետք է մեզ համար շուկաներ գտնենք։ Մենք չենք պատրաստվում և չենք ցանկանում կորցնել մեր պետականությունը, մեր երկիրը, մեր ժողովրդին»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»։
Կարդացել են
անգամ