«Մորը, դուստրերին տարել են կալանքի. կանանց իրավունքների պաշտպաննե՛ր, ասելիք չունե՞ք». Գեղամ Մանուկյան

«Մորը, դուստրերին տարել են կալանքի. կանանց իրավունքների պաշտպաննե՛ր, ասելիք չունե՞ք». Գեղամ Մանուկյան

«Երեկ Ռոբերտ Քոչարյանի դեմ արշավում ձերբակալվում է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու քույրեր: Քույրերից մեկը միայնակ մայր է: Դատարանը, առանց աչքը թարթելու, կալանքի որոշում է կայացնում: Կասեք՝ տատին կպահի, չէ՜, 74 տարեկան տատիին էլ են կալանք տալիս, իսկ աղջկան գիտե՞ք՝ ինչո՞ւ են կալանք տվել, որ իբր 1998-ին Քոչարյանին օժանդակել է ինչ-որ հանցագործություն կատարելու մեջ: Հորը տվել են տնային կալանք»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով. «Երեկ դատարանի բակում տասնյակներով ոստիկաններ կային, գետինն էին մտել, մութ էր, ռիսկով ասում էին՝ Մանուկյա՛ն, չգրված օրենք կար, ընտանիքի երկու անդամի չեն բռնում: Մորը, դուստրերին տարել են կալանքի, տիկի՛ն Բաթոյան, խոսում եք կանանց իրավունքների մասին… մի հատ ՀԿ-ի բարձրաձայնում եղե՞լ է»:

Leave a Comment