Պետք է հարց առաջանա՝ ի՞նչ տեսած չլինեն, ի՞նչ չկա հիմա, որ կար այն ժամանակ բանակում: Խաղաղ պայմաններում, այո՛, պատահում էր, որ մահեր էին գրանցվում, բայց մի՞թե հիմա դրանք չկան: Ինչ-ինչ, բայց այն ժամանակ ոչ մի Պաշտպանության նախարար սուրիկություն չէր անում ու չէր հայտարարում, թե բանակում կատարվողի համար նախարարին մեղադրելը նորություն է Հայաստանի նորանկախ պատմության համար: Կար խնդիր, կային պատասխանատուներ, այդ պատասխանատուների աշխատանքի շնորհիվ էր նաև, որ ասենք վառարան վառելու պատճառով մեծ թվով ծառայողներ մի գիշերում չէին մոխրանում, իսկ հայ զինվորի ձեռքին զենք կար ու հրաման՝ ագրեսիայի դեպքում մեկին տասով պատասխանել:
Հիմա ի՞նչ կա: Ինչ կա, Պապիկյան Սուրիկի խալոտ երեսն է… Սուրիկի անգործության կամ ոչ կոմպետենտության պատճառով Նիկոլի կողմից դավաճանված բանակն այսօր պարզապես վարի է գնում. Իլհամի ուղիղ հրամանն է, և Նիկոլն այն հետևողականորեն իրագործում է, որ բանակից միայն «կ» տառը մնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: