Երկաթուղու հարցով հայկական ղեկավարությանը շանտաժի են ենթարկում. ՌԴ ԱԳՆ

Երկաթուղու հարցով հայկական ղեկավարությանը շանտաժի են ենթարկում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում «Հարավկովկասյան երկաթուղի» ռուսական կոնցեսիայի փոխանցման մասին հայկական կողմի հայտարարությունները գնահատել են որպես արևմտյան մայրաքաղաքների կողմից շանտաժ,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, բարձր հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են տրանսպորտային ոլորտում վերացնել «ռուսական գործոնը», իսկ փոխարենը խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում այնպիսի նախագծերի, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե նշմարվում է։ Սա լիովին համահունչ է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների աննպատակահարմար խաղերի ոգուն»,- հայտնել են ԱԳՆ-ից։

«Երևանի փաստարկներն այն մասին, թե իբր ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,-ասել են գերատեսչությունում և հավելել,- «Այս մասին բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում։ Ընդ որում, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ բերել»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment