Ուկրաինայի պաշտպանության ուժերը Ռուսաստանի տարածքում խոցել են աէրոդրոմ, հրթիռային ստորաբաժանում և ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում էին Ուկրաինային հարվածելու համար. հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ նրա, մեկ օրում ուկրաինացի զինվորականները ՌԴ տարածքում խոցել են 16 օբյեկտ։
«Մասնավորապես, հեռահար հարվածներ են հասցվել նավթային օբյեկտներին՝ ռուսական նավթային դրամապանակին, որը ֆինանսավորում է պատերազմը։ Ինչպես նաև աէրոդրոմներին, հրթիռային ստորաբաժանմանը և ենթակառուցվածքներին, որոնք մշտապես օգտագործվում են Ուկրաինային հարվածներ հասցնելու համար»,- ասել է Զելենսկին։
Բացի այդ, «հեռահար պատժամիջոցները» աշխատել են ռազմական ձեռնարկության և ռուսական լոգիստիկայի ուղղությամբ։ Զելենսկին հավելել է, որ Պաշտպանության ուժերի հարվածները պատասխանն էին ռուսական հարձակումներին։
