
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանում ներքաղաքական բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան։
«Ես հիմա չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքին խիստ համապատասխան և կհարգվեն հանրապետությունում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։