Այս պահի դրությամբ Ռուսաստանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով որևէ զանգ չի եղել։ Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։…
Այս պահի դրությամբ Ռուսաստանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով որևէ զանգ չի եղել։ Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի, քանի որ դա իմաստ չունի»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Քոչարյանի և նրա քաղաքական ուժի հռետորաբանությունը հիմնականում համընկնում է Մոսկվայից հնչող հայտարարությունների հետ։
Սիմոնյանը նաև «ծիծաղելի» է անվանել Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող խուզարկություններն ու ձերբակալությունները Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճի հետ կապելու փորձերը։
«Դա անհնար է»,- ասել է նա՝ չհամաձայնելով նաև տեղի ունեցողը քաղաքական հետապնդում որակելու հետ։
Սիմոնյանի խոսքով՝ այն քրեական վարույթները, որոնց շրջանակում գործողություններ են իրականացվում Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, վաղուց են նախաձեռնվել։
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև բանավեճ էր տեղի ունեցել։ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Քոչարյանը չի կարողանալու իր ունեցվածքը ժառանգաբար փոխանցել երեխաներին և թոռներին։