ՔԿ-ն հաստատել է զինվորի վրաերթի գործով 2-րդ անձի ձերբակալությունը – armeniatoday.am

Քննչական կոմիտեն հաստատել է օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի հետևանքով զինվորի մահվան գործով 2-րդ կասկածյալի ձերբակալությունը։

Գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 549-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնական դիրքի կամ դիրքի չարաշահում, որը հանգեցրել է ծանր մարմնական վնասվածքի անփութության հետևանքով. առավելագույն պատիժը՝ 10 տարի ազատազրկում) հատկանիշներով։ Մեղադրյալը կալանավորվել է։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ կալանավորվել է գումարտակի շտաբի պետը, որը զինվորներին ստիպել էր վազել։ Քրեական հետապնդում էր հարուցվել նաև մեքենայի վարորդի նկատմամբ։ Նա կալանավորվել է։

Վերջին շուրջ 10 օրերի ընթացքում բանակում 4 մահվան դեպք էր արձանագրվել։ Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան մասին, նրան գտել էին հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 19-ին Ճամբարակի ճանապարհին վրաերթից մահացել էր զինծառայող Սուրեն Վարդանյանը, 6 զինվոր տուժել էր։ Օգոստոսի 23-ին հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 24-ին արձանագրվել էր 4-րդ մահվան դեպքը․ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ծառայության հետ չկապված հանգամանքերում մահացել էր 37-ամյա պայմանագրային զինծառայող։ Բոլոր դեպքերով քրեական վարույթներ էին նախաձեռնվել։

Leave a Comment