ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը Մոսկվայում Պուտինի հետ չի հանդիպել. Պեսկով

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը Մոսկվայում Պուտինի հետ չի հանդիպել. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ ԿՀՎ (CIA) ղեկավար Ջոն Ռետկլիֆի՝ Մոսկվա այցին, նշելով, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի եղել։ Ըստ Պեսկովի, Վլադիմիր Պուտինին զեկուցել են Ջոն Ռետկլիֆի՝ ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ շփումների մասին։

«Ես ձեզ միայն կարող եմ ասել, որ տեղի են ունեցել շփումներ հատուկ ծառայությունների գծով։ Կարող եմ ասել, որ Ռուսաստանի նախագահի հետ որևէ հանդիպում չի եղել։ Եվ սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել ձեզ այս թեմայով։ Բնականաբար, նախագահ Պուտինին ամեն ինչի մասին զեկուցվում է անհապաղ»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջև շփումները շարունակվում են նույնիսկ երկկողմ հարաբերությունների ամենաբարդ պահերին։ «Ինքնին հատուկ ծառայությունների գծով շփումները դրական երևույթ են, դրական գործընթաց։ Այդ շփումները հաճախ շարունակվում են նաև երկկողմ հարաբերությունների ամենաբարդ պահերին, այդ մասին, ի դեպ, խոսել է նաև մեր նախագահը»,- ասել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment